չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Քրեական պատասխանատվության կենթակվի 1 տարվա ընթացքում 2 անգամ առանց վարորդական իրավունքի մեքենա վարող անձը

Քրեական պատասխանատվության կենթակվի 1 տարվա ընթացքում 2 անգամ առանց վարորդական իրավունքի մեքենա վարող անձը

Քրեական պատասխանատվություն է ենթադրվում վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ նմանատիպ արարք կատարելու պարագայում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։

«Եթե անձը չունի վարելու իրավունք, բայց վարել է, առաջին անգամ կենթարկվի վարչական պատասխանատվության, եթե մեկ տարվա ընթացքում կրկին կկատարի նման արարք, ապա քրեական պատասխանատվության կենթարկվի»,- պարզաբանեց ՃՈ պետի տեղակալը։

Պաշտոնյան մանրամասն ներկայացրեց, թե միավորները ինչ իրավախախտումների համար են հանվելու։

Տուգանային միավորների կամ բալային համակարգի ներդրման մասին 7 օրենդրական ակտերի ուժի մեջ մտնելու պահից յուրաքանչյուր անձ, որն ունի վարորդական վկայական, ստանալու է 9 միավոր։ 

Նախ, մեկ տարվա ընթացքում 9 միավորները սպառելու դեպքում անձի վարորդական իրավունքը կասեցվելու է վեց ամիս ժամկետով։ Դրա կեսը լրանալուց հետո անձը իրավունք կստանա հանձնել միայն տեսական քննություն եւ վերականգնել իր վարելու իրավունքը, իսկ եթե չհանձնի, օրենքի ուժով վարելու իրավունքը կվերակագնվի մեկ տարի անց միայն։

Մեկ տարի անց իրավունքը վերադարձնելուց հետո վարորդին կրկին տրվելու է ինը միավոր։ Մեկ տարվա ընթացքում դրանք սպառելու պարագայում նա զրկվելու է իրավունքից մեկ տարի ժամկետով, եւ այս անգամ վեց ամիս անց քննության հնարավորություն այլեւս չի լինելու եւ մեկ տարի անց անձը պետք է հանձնի ամբողջական քննություն՝ վկայական ստանալու համար։

  • Կիսվել: