երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Քոչարյանի նախագահության 10 տարում երկրից արտագաղթել է 285300 մարդ. Գևորգ Պապոյան

Քոչարյանի նախագահության 10 տարում երկրից արտագաղթել է 285300 մարդ. Գևորգ Պապոյան

Քոչարյանի նախագահության 10 տարում երկրից արտագաղթել է 285300 մարդ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

՛՛Քանի որ ընդդիմադիր կայքերով ակտիվորեն տարածվում է կեղծիքը, թե իբր Քոչարյանի կառավարման տարիներին եղել է ներգաղթ և ինչ-որ հնարովի, որևէ կերպ չհիմնավորված թվեր են ներկայացնում, կից Ձեզ եմ ներկայացնում ԱՎԾ-ի պաշտոնական տվյալները։ Դեղինով նշված է միգրացիան ըստ տարիների։

Ըստ այդմ Քոչարյանի նախագահության 10 տարում երկրից արտագաղթել է 285300 մարդ՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: