շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Քննարկվել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ միջազգային փորձի կիրառման հնարավորությունները

Քննարկվել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ միջազգային փորձի կիրառման հնարավորությունները

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անձնակազմը մարտի 16-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի TAIEX ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած միջազգային փորձագետներին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Քննարկվել են կիբեռհանցագործությունների կանխարգելման և բացահայտման արդյունավետ մեխանիզմների զարգացմանը վերաբերող հարցեր։

Ընդգծվել է նոր տեխնոլոգիաների պայմաններում իրավապահ մարմինների կարողությունների զարգացման ու միջազգային համագործակցության մեխանիզմների ակտիվացման անհրաժեշտությունը։

Փորձագետները ներկայացրել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կազմակերպման, թվային ապացույցների հավաքագրման և վերլուծության, ինչպես նաև իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետ մեխանիզմների կիրառման ուղղությամբ եվրոպական երկրների փորձը:

 

  • Կիսվել: