հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Քննարկվել են Ասիական զարգացման բանկի միջոցով իրականացվող ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ծրագրերը

Քննարկվել են Ասիական զարգացման բանկի միջոցով իրականացվող ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ծրագրերը

Ջրային կոմիտեն հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության նորանշանակ տնօրեն Լազիզա Սաբիրովայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել է կոմիտեն։

Քննարկվել են համագործակցության շրջանակում ԱԶԲ-ի միջոցով իրականացվող ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ընթացիկ և պլանավորված նախաձեռնություններն ու ծրագրերը։ Մասնավորապես՝ Գետիկի, Կարմիր գյուղի և Գառնահովիտի ջրամբարների իրագործելիության ուսումնասիրությունների ընթացքը, Եղվարդի ջրամբարի 2016 թ. ուսումնասիրության վերանայման հնարավորությունները, Կապսի ջրամբարի ընթացիկ վիճակը, Սևանա լճի ավազանի կեղտաջրերի մաքրման նախագիծը, Արարատյան արտեզյան ավազանի պահպանության և ստորերկրյա ջրերի առավել արդյունավետ օգտագործման նախագիծը։

Հանդիպման ընթացքում ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոքթմանը տեղեկացրել է, որ շուտով տեղափոխվելու է այլ աշխատանքի. Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը շնորհակալություն է հայտնելՖոքթմանին՝ ընթացիկ արդյունավետ համագործակցության համար, և հաջողություն մաղթել նրան իր նոր պաշտոնում։

  • Կիսվել: