շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Քննարկվել է Ուկրաինայից Ռումինիա տեղափոխված փախստականների՝ այդ թվում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի հետ կապված հարցեր

Քննարկվել է Ուկրաինայից Ռումինիա տեղափոխված փախստականների՝ այդ թվում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի հետ կապված հարցեր

Մարտի 25-ին տեղի ունեցավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի աշխատանքային այցը Ուկրաինայի Օդեսայի մարզին և Մոլդովայի Հանրապետությանը սահմանակից Ռումինիայի Տուլչա և Գալաց նահանգներ։

Այցի ընթացքում դեսպանին ուղեկցում էր ՌՀՄ Տուլչայի մասնաճյուղի նախագահ Էդուարդ Լուչիան Սիմիոնը, ով ուկրաինական ճգնաժամի սկբից ի վեր ակտիվորեն ներգրավված է փախստականներին ցուցադրվող աջակցության միջոցառումներում։ Տուլչայի նահանգային կենտրոնում դեսպանը հանդիպեց տեղի Նահանգային խորհրդի նախագահ Հորիա Տեոդորեսկուին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Ուկրաինայից Ռումինիա տեղափոխված փախստականների՝ այդ թվում և ՀՀ քաղաքացիների ու ազգությամբ հայերի, ընդունման ու առաջին անհրաժեշտության աջակցություն ցուցաբերման հետ կապված մի շարք հարցեր։ Դեսպանը և Նահանգային խորհրդի նախագահը քննարկեցին նաև Տուլչա նահանգի և Տավուշի մարզի միջև հաստատված համագործակցության ակտիվացման հեռանկարները։

Գալաց նահանգում դեսպանը հանդիպեց տեղի պրեֆեկտ Գաբրիել Աուրելիան Պանաիտեսկուին, ում հետ ևս քննարկվեցին Ուկրաինայից Մոլդովայի Հանրապետության տարածքով Ռումինիա ժամանող ՀՀ քաղաքացիներին ու ազգությամբ հայերին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները։ Դեսպանը նաև այցելեց Տուլչա նահանգում գտնվող Իսաչեա անցակետը, ուր լաստանավերով ժամանում են Ուկրաինայի Օդեսայի մարզի Իզմայիլի շրջանի Օրլովկա անցակետով Ռումինիա անցնող փախստականները։ Ռումինիայի սահմանապահ ու արտակարգ իրավիճակների ծառայությունների պատասխանատուների ուղեկցությամբ՝ դեսպանը տեղում ծանոթացավ նաև փախստականների ընդունման ու տեղավորման կազմակերպման մանրամասներին։

  • Կիսվել: