Քննարկվել է Տավուշի մազրում մանկահասակ երեխաներին ծեծի ենթարկելու դեպքը
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հրավիրել էր արտահերթ խորհրդակցություն մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, երեխաների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:Քննարկվել է Խաշթառակ համայնքում մանկահասակ երեխաներին ծեծի ենթարկելու դեպքը:
«Բոլորիս ցնցած այս դեպքը ցույց է տալիս, որ այս ոլորտում խնդիրներ ունենք, սա նաև երեխաների պաշտպանության համակարգի բացթողման արդյունք է: Ընտանիքի խնդրի լուծմանը զուգընթաց պետք է գույքագրել և անմիջապես լուծել բոլոր նմանատիպ խնդիրները»,- նշել է մարզպետը:
Նշանակվել է ծառայողական քննություն, տրվել են ցուցումներ և առաջադրանքներ, դրանք կատարելու համար 1 շաբաթ ժամանակ:


