հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քիչ առաջ շատ կոշտ ձևով ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին. Ռուբեն Մելիքյան․ տեսանյութ

Քիչ առաջ շատ կոշտ ձևով ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին. Ռուբեն Մելիքյան․ տեսանյութ

«Քիչ առաջ շատ կոշտ ձևով ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին»,-այս մասին ահազանգում է  փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշել է, որ այլ տեղեկություն այս պահին չունի։

«Դիմակավորված ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք գազանաբար հարձակվել են Նարեկ Սամսոնյանի վրա ու տարել. այս պահին հայտնի չէ, թե ուր են տարել»,-տեսանյութին կից նման հաղորդագրություն է հրապարակվել հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանի տելեգրամի էջում։

Դիմակավորված անձանց հետ գործողությանը մասնակցում են նաև քաղաքացիական հագուստով անձինք։ Նրանցից մեկը հարձակվում է  ու ձեռքով հարվածում տեղի ունեցողն արձանագրող տեսախցիկին։

Նշենք, որ Նարեկ Սամսոնայնը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահն է:

https://www.youtube.com/watch?v=1inK1X9rxL4&t=1s
  • Կիսվել: