կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Քանի դեռ գերիները չեն վերադարձել, մեր ամենօրյա աշխատանքներն անարդյունավետ են». Փաշինյան

«Քանի դեռ գերիները չեն վերադարձել, մեր ամենօրյա աշխատանքներն անարդյունավետ են». Փաշինյան

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին վերադարձնելու՝ Հայաստանի ջանքերին։

«Ադրբեջանում պահվող գերիների, պատանդներ եւ այլ անձանց վերադարձի համար ամենօրյա աշխատանք է արվում։ Հասկանում եմ, որ այդ ամենօրյա աշխատանքի նկարագրությունն անիմաստ է, քանի դեռ արդյունք չկա։ Նախկինում էլ գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հետ հանդիպումներում ես ընդունում էի նաեւ այդ տեսակետը։ Անկեղծ ասած մի պահից արդեն խուսափում էի նրանց հետ հանդիպելուց։ Արդյունավե՞տ է այդ աշխատանքը, քանի դեռ վերադարձը տեղի չի ունեցել, ակնհայտորեն՝ ոչ։ Մենք շատ երկար անարդյունավետ աշխատանք արեցինք դեկտեմբերին մեր եղբայրներին վերադարձնելու հարցով»,- իր խոսքում նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե Հայաստանում չեն սպասում Արցախի ղեկավարներին, Փաշինյանը զարմացած պատասխանեց, որ ինքը ծանոթ չէ այդ հայտարարությանը․ «Ես չեմ լսել, գուցե բաց եմ թողել»։

  • Կիսվել: