Քաղաքապետարանից հիշեցնում են՝ Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չկան (Տեսանյութ)
Հիշո՞ւմ եք՝ Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չկան․ առավոտյան հիշեցրել են Երևանի քաղաքապետարանից։
«Սեպտեմբերի 1-ից մեր քաղաքը վերադառնում է իր ակտիվ ռիթմին։ Դեպի դպրոց ու համալսարան, աշխատանքի կամ պարզապես քաղաքի մյուս կողմը գնալու համար ընտրեք Երևանի նոր ու հարմարավետ տրոլեյբուսները։
Նստեք, միացրեք սիրելի երաժշտությունն ու շարժվեք ձեր ուղղությամբ։
Ի դեպ, դպրոցականների և ուսանողների համար գործում են ուղետոմսերի զեղչեր», - նշված է հաղորդագրությունում։



