կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան. երթեւեկությունը կաթվածահար է

Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան. երթեւեկությունը կաթվածահար է

Երեւանում բողոքի ցույցի դուրս եկած քաղաքացիների մի մասը փակել է Բաղրամյան պողոտան: Այն փակվել էր նաեւ գիշերը: Բաղրամյան պողոտայում երթեւեկությունը կաթվածահար է, քաղաքացիները ստիպված են դուրս գալ մեքենաներից եւ ոտքով շարունակել ճանապարհը, գրում է Armtimes.com-ը։

Նշենք, որ գիշերվանից Երեւանում ու մարզերում անկարգություններ ու զանգվածային ցույցեր են: Գիշերը ցուցարարները ներխուժել են Կառավարության շենք, կոտրել դռներն ու ապակիները, ավերել ներսի դահլիճները:

Տղամարդիկ ԱԺ-ի մոտ ծեծել էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, հարձակվել կառավարական կեցավայրի վրա: Առավոտյան ցուցարարները կրկին ներխուժել էին Ազգային ժողովի շենք:

ցՆրանք պահանջում էին նաև, որ Ազգային ժողովի 3 խմբակցությունների՝ «Իմ քայլ»-ի, «Լուսավոր Հայաստան»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները գան Ազգային ժողով։ Ցուցարարները երաշխավորում էին պատգմավորների անվտանգ մուտքը։

  • Կիսվել: