հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քաղաքացին չի ստացել վարժական հավաքի մասնակցության համար տրվող վարձատրությունը․ նա դիմել է ՄԻՊ-ին

Քաղաքացին չի ստացել վարժական հավաքի մասնակցության համար տրվող վարձատրությունը․ նա դիմել է ՄԻՊ-ին

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ դեռևս չի ստացել վարժական հավաքի մասնակցության համար տրվող վարձատրությունը, մինչդեռ, իր հետ մասնակցած մյուս քաղաքացիները արդեն իսկ ստացել են համապատասխան գումարները։ ‼️

 Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ դրամական հատուցումը ստանալու հարցում։

 Բարձրացված հարցի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում Պաշտպանության նախարարությանն առաջարկվել է հնարավորին սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ։

 Արդյունքում, վարժական հավաքի մասնակցության օրերի համար հասանելիք դրամական բավարարումն ամբողջությամբ փոխանցվել է քաղաքացու բանկային հաշվին, որից հետո դիմումատուն հաստատել է, որ գումարն արդեն ստացել է։

 Պաշտպանը կարևորում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում դրական լուծում է ստացել քաղաքացու բարձրաձրած հերթական խնդիրը։

  • Կիսվել: