ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Պյատիգորսկից Հայաստան է ժամանել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը

Պյատիգորսկից Հայաստան է ժամանել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը

Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքից Հայաստան է ժամանել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ֆեյսբուքի էջը:

«Մինչ օրս մեր գրասենյակի համակարգմամբ տեղի հայ համայնքից ցամաքային ճանապարհով հայրենիք է ուղարկվել 6 բեռնատար, իսկ օդային ճանապարհով՝ շուրջ 25 տոննա հումանիտար աջակցություն»,- ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: