կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պրոթեզը խոչընդոտ չէ. Զինվորի տան պարի խմբի ելույթը Հենրիկ Հակոբյանի անվան հուշամրցաշարում

Պրոթեզը խոչընդոտ չէ. Զինվորի տան պարի խմբի ելույթը Հենրիկ Հակոբյանի անվան հուշամրցաշարում

Զինվորի տան ազգագրական պարի խումբը իր ելույթով սատարել է լողի և ջրագնդակի պարալիմպիկ թիմերին։ Այս մասին տեղեկանում ենք Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
 
«Պրոթեզները խոչընդոտ չեն այս տղաների համար, որ պարեն»,–գրված է հրապարակված տեսանյութին կից։
Նշենք, որ կենտրոնում անցկացվում է 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած Հենրիկ Հակոբյանի անվան հուշամրցաշարը։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զինվորի տան պարային խումբը մասնակցել է ժամանակակից պարերի առաջնությանը և հատուկ մրցանակի արժանացել։

  • Կիսվել: