շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի հոգեհանգիստը տեղի կունենա  Կոնդի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

Պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 22-ին՝ ժամը՝ 17:30, Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

Վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա Մ․ Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի անատոմիկ մասնաշենքում մարտի 23-ին՝ ժամը 13:00-ին:

Միխայիլ Աղաջանովն ուսումնասիրել է Ալցհեյմերի հիվանդությունը և մշակել դրա բուժման և կանխարգելման ուղիները։ Նրա աշխատանքները վերաբերում են տարբեր ախտաբան, հիվանդությունների ժամանակ օքսիդատիվ գերհույզի և դրա հակաօքսիդանտային կարգավորման հարցերին։

  • Կիսվել: