երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

Հուլիսի 18-ին, ժամը 02։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս․ Տարոնցի փողոցի թիվ 1/1 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ մասամբ փակելով այն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

  • Կիսվել: