կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները

Օգոստոսի 2-ին՝ ժամը 13։44-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ափից մոտ 10 մ հեռավորության վրա և մոտ 1,8 մ խորությունից դուրս են բերել քաղաքացու դին։

 

  • Կիսվել: