հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փրկարարները հայտնաբերել են Միջազգային Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ

Փրկարարները հայտնաբերել են Միջազգային Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ

Հուլիսի 28-ին, ժամը  16։40-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքում շրջայց կատարելիս նկատել են անգղ, որը չի կարողացել ինքնուրույն թռչել։

Պարզվել է, որ թռչունը սպիտակագլուխ անգղ է և գրանցված է Միջազգային Կարմիր գրքում։

Հուլիսի 29-ին, ժամը 00։15-ի դրությամբ փրկարարներն անգղին հանձնել են Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներին։

  • Կիսվել: