շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
 Փրկարարները դուրս են բերել Քասախի կիրճն ընկած քաղաքացուն

Փրկարարները դուրս են բերել Քասախի կիրճն ընկած քաղաքացուն

Ապրիլի 14-ին, ժամը 17:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սաղմոսավանք վանական համալիրի մոտակայքում գտնվող Քասախի կիրճը քաղաքացի է ընկել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները դուրս են բերել ձորից Վիոլետա Բ.-ին (ծնված 1989 թ.) և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ:

  • Կիսվել: