երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ագռավին

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ագռավին

Հուլիսի 19-ին, ժամը 13։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լճի մոտակայքում գտնվող արտաքին լուսավորման սյուների միջև ագռավ է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ 

Փրկարարները եռածունկ սանդուղքի օգնությամբ թռչունին դուրս են բերել արգելափակումից:

  • Կիսվել: