շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Փոխնախարարը՝  «Վերջին զանգի» միջոցառումների մասին

Փոխնախարարը՝ «Վերջին զանգի» միջոցառումների մասին

Այս պահին քննարկում են մի քանի սցենարներ, թե ինչպես պետք է շարունակվի ուսումնական գործընթացը և դրա հետ կապված բոլոր քայլերը: Այս մասին այսօր ասուլիս ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Իհարկե լավատեսական մոտեցումն այն է, որ մենք կկարողանանք ունենալ որոշակի գործընթաց, սակայն պատրաստ ենք նաև մյուս բոլոր տարբերակներին: Կարծում ենք, որ առաջիկայում արդեն հստակ կլինի»,- ասաց Անդրեասյանը:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կորոնավիրուսը կխանագարի «Վերջին զանգի» միջոցառումներին, նա հավելեց․
 

«Բայց այստեղ ուզում եմ բոլորին հիշեցնել, որ վերջին տարիներին նախարարության քաղաքականությունը եղել է այն, որ «Վերջին զանգն» առավելապես ոչ թե արտաքին ճոխություն է կամ որևէ ավելի ցուցադրական բաները, այլ այն հոգեվիճակը, ուրախությունն ու իմաստավորումը, որն այս օրերին շատ ավելի մեծ ուրախությամբ ենք անում: Կարծում եմ, որ այս տարի «Վերջին զանգը» բոլորիս համար կունենա բոլորովին այլ նշանակություն»,-ասաց նա:

  • Կիսվել: