շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Փողոցում հոգեպես անհավասարակշիռ վիճակում երիտասարդ աղջիկը նստած է գետնին. ԱԻՆ

Փողոցում հոգեպես անհավասարակշիռ վիճակում երիտասարդ աղջիկը նստած է գետնին. ԱԻՆ

Ապրիլի 22-ին, ժամը 10:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցում հոգեպես անհավասարակշիռ վիճակում երիտասարդ աղջիկը նստած է գետնին. անհրաժեշտ է ցուցաբերել հոգեբանական աջակցություն: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Անի Մ.-ն (ծնված 1988 թ.) գտնվում է հուզական անկայուն և հոգեպես ճնշված վիճակում. հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը վերջինիս ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժնի Մարաշի բաժանմունք:

 

 

 

 

  • Կիսվել: