երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ՊՆ զինծառայողը Նոր Գեղիում Mercedes-ով տապալել է բետոնե էլեկտրասյունն ու հայտնվել քարերի վրա

ՊՆ զինծառայողը Նոր Գեղիում Mercedes-ով տապալել է բետոնե էլեկտրասյունն ու հայտնվել քարերի վրա

Ապրիլի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։30-ից 07-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Շիրազ Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր գեղի ավտոճանապարհի Նոր Գեղի գյուղի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել քարերի վրա, մասամբ վնասելով նաև բնակչի տան ցանցե ցանկապատը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Ըստ աղբյուրի՝ վարորդ Շիրազ Բ․-ն  ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է։ 

  • Կիսվել: