Փլուզում է տեղի ունեցել «Մոսկվա Սիթի» համալիրի երկնաքերերից մեկում. տարհանում է կատարվել
«Մոսկվա Սիթի» համալիրի երկնաքերերից մեկում փլուզում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Ենթադրվում է, որ ընկել է «Око» երկնաքերի 28-րդ հարկի ապակյա պատերից մեկը:
Միջադեպի արդյունքում տուժածներ չկան: Մոտակայքում կայանված ավտոմեքենաները տարհանվել են:
Փլուզման պատճառները դեռ հայտնի չեն:


