Փլատակներից դուրս է բերվել մի կնոջ դի․ ԱԻՆ
Փլատակներից դուրս է բերվել մի կնոջ դի՝ այրված, անճանաչելի վիճակում։ Այս մասին հայտնում է ԱԻ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը։
Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ 2 է։ Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի:
Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել: