չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Փլատակների տակից դուրս են բերել երիտասարդի դի

Փլատակների տակից դուրս են բերել երիտասարդի դի

Օգոստոսի 21-ին, ժամը 02։16-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել փլուզում․ներսում կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մրգաշատ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս մոտ 6 քմ բետոնե պատը փլուզվել է Հայկ Ի.-ի (ծնված՝ 1988 թ.) վրա, որը տեղում մահացել է»,- տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապ օգնության ավտոմեքենային։

  • Կիսվել: