երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փետրվարի 5-ին տեղի կունենա ավագանու արտահերթ նիստ

Փետրվարի 5-ին տեղի կունենա ավագանու արտահերթ նիստ

Փետրվարի 5-ին տեղի կունենա ավագանու արտահերթ նիստ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլիմքարտուղար Հայկ Կոստանյանը:

«Հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության
ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին, հերևաբար սույն որոշմամբ առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու 2023
թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 45-Ն որոշման 1-ին կետը
լրացնել նոր 11-րդ ենթակետով՝ Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կիրակի օրերին կայանման համար կիրառել արտոնություն 2024 թվականի համար սահմանված
տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ` ազատելով հաշվարկված
ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից»,-նշել է նա:

  • Կիսվել: