երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Փետրվարի 2-ից 3-ը բացահայտվել է հանցագործության 73 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Փետրվարի 2-ից 3-ը բացահայտվել է հանցագործության 73 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության` 7, ապօրինի ծառահատման՝ 5, բնակարանային գողության և զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 4, յուրացման կամ վատնման, կավատության, թմրանյութի հայտնաբերման, ընտանեկան բռնության ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, կողոպուտի, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4 և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

  • Կիսվել: