կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Փետրվարի 11-ը նշվում է որպես Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օր

Փետրվարի 11-ը նշվում է որպես Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օր

Փետրվարի 11-ը Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրն է։ Այդ մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Տոնը նշվում է 2016 թվականից և նպատակ ունի ընդգծել գիտության ոլորտում կանանց ներուժի օգտագործման, գիտությամբ զբաղվելու համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման կարևորությունը:

Կանանց իրավունքների և հնարավորությունների լիարժեք իրացման հարցում պետությունը շարունակում է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ հավասարապես ապահովելու աղջիկների և կանանց ներգրավվածությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ վերջիններիս ինքնադրսևորման ամենատարբեր հնարավորություններ ստեղծելու առաջնահերթությամբ»,- ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: