երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պետք է ճշմարտությունն ասել, ամոթ է, երբ մի երկրի ղեկավարը ստում է. Մարտիրոսյան

Պետք է ճշմարտությունն ասել, ամոթ է, երբ մի երկրի ղեկավարը ստում է. Մարտիրոսյան

Գիտնականներն արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ, Գիտությունների ակադեմիան ժամանակին հայտարարությամբ էր հանդես եկել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ մարդկանց քանակը փողոցում երեւույթների ցուցիչ չէ: Մարտիրոսյանը վստահ է, որ շատերը, ովքեր փողոց դուրս չեն գալիս, իրենց կարծիքին են մնում, իսկ դիրքորոշումը կարող է արտահայտվել, օրինակ, ընտրությունների ժամանակ քվեարկության ձեւով:

Խոսելով նոր իշխանությունների մասին՝ Մարտիրոսյանն ասաց. ՛՛Նրանք պետք է ճշմարտությունն ասեն: Ամոթ է, երբ մի երկրի ղեկավարը ստում է: Անհրաժեշտ է վերլուծել վերջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում տեղ գտած իրադարձությունները: Դա պետք է արվի մասնագետների կողմից` հասկանալու համար, թե ինչ էր պետք անել պատերազմի ժամանակ, ինչը չի արվել, այդ թվում` Շուշիում՛՛:

Նա նշեց նաեւ, որ շուտով Գիտությունների ակադեմիան հայտարարությամբ հանդես կգա Ղարաբաղում մնացած հայկական ժառանգության վերաբերյալ:

  • Կիսվել: