Պետք է սովորենք ապրել այս վիրուսի հետ, բայց ոչ այս վիրուսով. Երևանի փոխքաղաքապետը լուսանկար է հրապարակել
Կորոնավիրուսի գլխավոր թշնամին անձնական հիգիենայի կանոնների պահպանումն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
«Այո, մենք պետք է սովորենք ապրել այս վիրուսի հետ, բայց ոչ այս վիրուսով: Այնպես որ, եկեք հետևենք այս պարզ քայլերին և չվտանգենք մեր ու մյուսների առողջությունը:
Պահպանեք սոցիալական հեռավորություն, կրեք դիմակներ, հաճախ ախտահանեք ձեռքերը:
Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում առողջությունը թանկ է մեզ համար» , - նշել է Վիրաբյանը և լուսանկար հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.



