երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Փեսան հարսանիքի օրը արգելափակվել էր վերելակում. օգնության են հասել փրկարարները

Փեսան հարսանիքի օրը արգելափակվել էր վերելակում. օգնության են հասել փրկարարները

Փրկարար ծառայության աշխատակիցները օգնության են հասել իր հարսանիքի օրը վերելակում արգելափակված փեսային: Հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը՝ ամփոփելով 911 ծառայության ստացված զանգերը:

«Հարսանիքի օրը, հարսի տուն բարձրանալիս փեսան վերելակում արգելափակվել էր, մեր փրկարարները օգնել են, որ նա շուտ հասնի հարսնացուին: Լինում է՝ զանգահարում են 911 ծառայություն և լեզվի ուղղագրության հետ կապված հարցեր են տալիս: Մի դեպքում էլ քաղաքացին զանգել էր անգլերենով ահազանգ էր փոխանցում, երբ աշխատակիցը հասցեն վերաճշտում է, զանգահարող քաղաքացին շրջվում է ու կողքը գտնվող անձին հայերենով հարցնում է, թե որ թաղամասն է: Երբ օպերատորը հարցնում է, եթե հայերեն գիտի, ապա ինչու է անգլերեն խոսում, ասում է՝ ես ԱՄՆ-ի քաղաքացի եմ»,-ասաց Արսեն Մկրտչյանը:

Ամանորին մի կին էլ զանգահարել էր 911 ծառայություն և խնդրել էր իր երեխայի հետ մեկը խոսեր
Ձմեռ պապիկի անունից:

  • Կիսվել: