երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո»-ի շշերի գործարանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ

ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո»-ի շշերի գործարանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի արձանի» դիմաց գործող շշերի գործարանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պայթյուն-փլուզման հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում աշխատում են փրկարարները:Թե ինչն է եղել պայթյուն-փլուզման պատճառը՝ պարզվում է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված գործարանը պատկանում է գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիքսեթ Մանուկյանին և նշված գործարանում շաբաթներ առաջ էլ խոշոր հրդեհ էր տեղի ունեցել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փլուզումը տեղի է ունեցել «Սարանիստ» շշերի գործարանի համար 2-րդ արտադրամասում, որտեղ փլուզվել է աղյուսե վառարանը, և մինչև հրշեջ-փրկարարների  և Հատուկ փրկարարների ժամանումը՝ վիրավորներին օգնություն են ցուցաբերել գործարնի աշխատակիցները և իրենց ավտոմեքենայով նրանց տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:  

  • Կիսվել: