շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Պայթյուն և փլուզում՝ Հրազդանի բնակելի շենքերից մեկում

Պայթյուն և փլուզում՝ Հրազդանի բնակելի շենքերից մեկում

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 205 շենքի 1-ին հարկում գտնվող բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել, տեղեկացնում է shamshyan.com։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել խոհանոցում տեղադրված գազի վառարանից, որի արդյունքում խոհանոցի միջնապատերը փլուզվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Բնակարանում ապրում են ամուսիններ, և նրանք ննջասենյակում են եղել, երբ տեղի է ունեցել դեպքը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: