հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պայմանագրային զինծառայողին դանակահարած անձը ձերբակալված է․ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ

Պայմանագրային զինծառայողին դանակահարած անձը ձերբակալված է․ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ

Ստեփանավանում ապրիլի 1-ին պայմանագրային զինծառայողին դանակահարած անձը ձերբակալված է։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

ՔԿ-ից հաղորդում են, որ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (առողջությանը ծանր վնաս պատճառելը զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ)։

«Մեկ անձ ծանր մարմնական վնասվածքով գտնվում է բուժհաստատությունում։ Առերևույթ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը, ով զինվորական ծառայության հետ կապ չունի, ձերբակալված է։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու և դրանում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։

  • Կիսվել: