ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պատվաստել բնակչության կեսից ավելիին․ Համաճարակից ազատվելու 2 տարբերակ կա

Պատվաստել բնակչության կեսից ավելիին․ Համաճարակից ազատվելու 2 տարբերակ կա

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«1. Երկու հնարավոր տարբերակ կա ազատվելու համաճարակից։

2. Մեկը՝ հայտնաբերել վիրուսն ամենուր և ոչնչացնել։ Դա նշանակում է հայտնաբերել ԲՈԼՈՐ վարակվածներին, թե հիվանդ, թե առողջ, թե անալիզով հաստատված, թե իր տանը անտեղյակ ապրող և նրանց մեկուսացնել այնքան ժամանակ, մինչև վիրուսը ոչնչանա օրգանիզմում։
3. Մյուս տարբերակը՝ իմունիզացվել։ Դա ենթադրում է պատվաստել բնակչության կեսից ավելին, եթե կա պատվաստանյութ։ Եթե պատվաստանյութ չկա, ուրեմն պիտի վիրուսակիր դառնան բնակչության կեսից ավելին, ու ձեռք բերեն իմունիտետ։
4. Տիեզերքում… Ուշադրություն, բնության մեջ 3-րդ տարբերակը չկա։
5. Չինաստանը համոզել է աշխարհին, թե առանց իմունիզացիայի հաղթահարել է վիրուսը, այն մեկուսացնելով և քոքը կտրելով, իսկ ամեն օր հայտնաբերված դեպքերը դրսից եկածներն են:
6. ՀՀ-ն ինչպես շատերն աշխարհում որոշել է առանց իմունիզացիայի, բոլորին փակել տներում, որպեսզի վիրուսակիրները չփոխանցեն վիրուսը՝ մինչև վիրուսը կոչնչանա։
7. Հնարավո՞ր է արտակարգ դրությամբ այնպես անել, որ ոչ մեկից ոչ մեկին վիրուսը գաղտնի չփոխանցվի։
8. Հնարավո՞ր է այնպես անել, որ ոչ արտասահմանից, ոչ էլ ջունգլիներից այս վիրուսը կրկին չհայտնվի մեզանում»:

 

  • Կիսվել: