երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Պատմության թանգարանում կվերաբացվի «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես

Պատմության թանգարանում կվերաբացվի «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես

Հայաստանի պատմության թանգարանում կվերաբացվի մշտական ցուցադրությունից ևս մեկ հատված՝ «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով։ 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ցուցադրությունը կընդգրկի Կիլիկիայում հայկական պետության գոյության ժամանակահատվածը՝ 11-14-րդ դարերը։ 

Ցուցադրությունում ներկայացված կլինեն թանգարանի դրամագիտական հավաքածուներում պահվող իշխանապետության և թագավորության շրջանի, ինչպես նաև համաժամանակյա այլ պետությունների դրամներ, արքայական ընտանիքների տոհմածառը, մետաքսյա վերնազգեստ: 

Ցուցադրվելիք նմուշները Կիլիկիայի հայկական հզոր պետության այն բացառիկ մասունքներն են, որոնք հնարավորություն կտան այցելուներին հետևելու Կիլիկիայի իշխանապետության կայացման և հայոց պետության ստեղծման ու զարգացման ընթացքին։    

Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի դեկտեմբերի 26-ից։

 

  • Կիսվել: