կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պատգամավորը դիմել է ոստիկանությանը, որպեսզի իմքայլական պատգամավորի հրաժարականը պահանջող ակտիվիստների նկատմամբ բռնություն գործադրողները ենթարկվեն պատասխանատվության

Պատգամավորը դիմել է ոստիկանությանը, որպեսզի իմքայլական պատգամավորի հրաժարականը պահանջող ակտիվիստների նկատմամբ բռնություն գործադրողները ենթարկվեն պատասխանատվության

Այսօր երևանյան բակերից մեկում խաղաղ ակցիա մասնակիցների վրա հարձակում են գործել մի քանի անձինք և ենթարկել բռնության: Մասնավորապես տեսանյութը փաստում է, որ հարվածել են ակցիայի մասնակիցներին, հայհոյել, քաշքշել և վնասել ակցիայի պաստառները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ կցելով իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ Ռեֆորմիստների կուսակցության անդամների և ակտիվիստների վրա կատարված հարձակման տեսանյութը:

Անի Սամսոնյանը դիմել է ՀՀ ոստիկանությանը և պահանջել, որպեսզի բռնություն գործադրողները ենթարկվեն պատասխանատվության:

«Կանխատեսելի է, որ հանրության մեջ ծայրահեղ սրված անհանդուրժողականությունը և ատելությունը կարող է հանգեցնել նման միջադեպերի, որը եթե իրավապահ մարմինները չկանխարգելեն` պատժելով մեղավորներին, կդառնա ավելի հաճախակի:

Միշտ ասել եմ և կրկնում եմ` ատելության հողի վրա հանրային պառակտման և ագրեսիվության թիվ մեկ պատասխանատուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է»,- գրել է Սամսոնյանը:

  • Կիսվել: