կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պատերազմից հետո կինս ասել էր, որ պիտի որդի ունենա մեր ընտանիքի, մեր ազգի համար․ Մարտին Դաթոյան (տեսանյութ)

Պատերազմից հետո կինս ասել էր, որ պիտի որդի ունենա մեր ընտանիքի, մեր ազգի համար․ Մարտին Դաթոյան (տեսանյութ)

«Պատերազմից հետո կինս ասել էր, որ պիտի որդի ունենա մեր ընտանիքի, մեր ազգի համար, ինքն իր խոստումը կատարեց»,– պատմում է 7 երեխաների հայր Մարտին Դաթոյանն ու հավելում՝ Նժդեհն առայժմ վերջին զավակն է, հուսով են՝ ընտանիքը դեռ էլի կհամալրվի։
 
Պետությունը շարունակում է սոցիալական երաշխիքներ տրամադրել այն ընտանիքներին, որոնք պլանավորում են կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը: Ըստ այդմ՝
2022 թվականի հունվարի 1–ից հետո ծնված կարգաթվով երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ տրամադրվում է ամսական 50 հազար դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը:
 
Մանրամասները՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում։

  • Կիսվել: