ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Պատահական մտնելու եմ, եթե փողոցում տեսա «ԳԱԶ 66»-ի ռամա, քար, ավազ, բետոն, չնեղանաք. տարե’ք ձեր տները պահեք. Փաշինյան

Պատահական մտնելու եմ, եթե փողոցում տեսա «ԳԱԶ 66»-ի ռամա, քար, ավազ, բետոն, չնեղանաք. տարե’ք ձեր տները պահեք. Փաշինյան

Ես սովորություն ունեմ, այն կարևոր ճանապարհները, որ մենք նորոգում ենք, առիթի դեպքում վերադառնում եմ, տեսնեմ ինչ ինչ ինչ է կատարվում և առնվազն մի քանի դեպք եմ տեսել, որ այդ ճանապարհներն անցնում են բնակելի թաղամասերով, ռեստորանների կամ տարբեր օբյեկտների դիմացով և այդ ճանապարհի հանձնելուց հետո, ասենք վեց ամիս, մի տարի հետո կարելի է գնալ և տեսնել այնտեղ ինչ-որ քանդած հատված։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կոնկրետ դեպքերով հետաքրքրվել եմ, թե այդտեղ տրվե՞լ է թույլտվություն քանդելու կամ որևէ միջամտություն անելու և պարզել եմ, որ այդ դեպքերում ոչ որևէ թույլտվություն չկա։

Այդ ընկալումը կա, որ դե իմ դռան դեմինն է, հիմա ի՞նչ անենք, որ պետությունը այս ճանապարհի վրա մի 500 միլիոն կամ մի միլիարդ փող է ծախսել: Հիմա պետք է մի հատ հեռախոսի լարան սկասնենք, ոչինչ, կքանդենք, մի մետր լենությամբ, երկու մետր խորությամբ, հետո կծածկենք, դե պետությունը, հետո երևի կգա, մի օր էլի ասֆալտ կանի։ Սա շատ լուրջ պրոբլեմ է, եւ պետք է հասկանանք այս պրոբլեմի հետ ո՞նց ենք առնչվում»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, այստեղ առաջին հերթին համայնքները ունեն անելիք. «Այդ խնդիրը անընդհատ բարձրացնում եմ նաև պարեկային ոստիկանության հետ կապված, որովհետև պարեկային ոստիկանությունը պետության աչքն է առաջին հերթին, եւ անտարբեր պետք է չանցնեն:

Տեսնում ես, մարդիկ ուղղակի մայրուղին քանդում են: Թվում է՝ սկզբունքորեն ոչ մի կրիմինալ չկա, քշել, անցնել, բայց չի կարող, պետք է կանգնել, ասել՝ ունե՞ք թույլտվություն, որ այս գործողությունը անում ենք։ Եթե ունեն, շատ լավ, ունեն, ուրեմն խնդիր չկա, եթե չունեն, առնվազն պետք է դադարեցնել և համապատասխան համայնքն է, թե տեսչական մարմինն է, տեղյակ պահեն»,-ասաց նա:

Վարչապետը իր համար ցավալի մի դեպք հիշեց 2018-ից. ««2018-ին իմ առաջին այցերից մեկը եղել է Սևան քաղաք և մարդիկ ինձ ասել են, որ Ցամաքաբերդից հետևով ճանապարհ կա, որը 40 տարի քանդած է: Մենք արձագանքել ենք, այդ ճանապարհը հիմնանորոգել ենք: Մի քանի ամիս առաջ հեծանիվով անցնում էի և տեսա դարպասներից մեկի առաջ փոս է, ու ոչ մեկը դրանից տեղյակ չի, ոչ մի թույլտվություն չկա։

Ժողովուրդ ջան, եթե պիտի հարցը բարձրացնեք մեր առաջ, մենք արձագանքենք, հետո դուք սկսեք կտոր-կտոր քանդել, հենա քանդած էր էլի, կթողնեինք հանգիստ իր համար քանդած կմնար։

Էդ մարդու տան դեմն ենք չէ՞ արել, չենք տարել մեր տան դեմը արել: Իր խնդրանքով իր տան դեմը ասֆալտն ենք արել, ու այդպես բռնել, քանդել է, ու այսպիսի դեպքերը տասնյակ են հարյուրավոր են։ Ու ոչ մի հարևան էլ չի ասել՝ լսի, այս ինչ ես անում։

Ասենք կառավարությունը եկել է, մենք թաղով կանգնել ենք, խնդրել ենք, կամ պահանջել ենք, կամ սպառնացել ենք, ասել ենք՝ այս ճանապարհը ասֆալտ արեք։ Այս մարդիկ էլ եկել արել են։ Ինչու՞ եք քանդում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ երբ մեկն ասֆալտը քանդում է, ոչ մեկը չի կանգնեցնում նրան, ոչ ոստիկանը, ոչ ՏԻՄ պաշտոնյան:

Վարչապետը շարունակեց, որ տասնյակ տարիներով ավերակ ճանապարհը կառավարությունը նորոգում է, հետո գնում տեսնում ենք մեկը բերել է, մի ավտո ավազ թափել է մայթի վրա։ «Էն մեկը բերել, ասենք, ենթադրենք, քար է շարել մայթի վրա։ Այն երրորդը ասֆալտի վրա բետոն է անում։ Ասենք, որ մարդուն ասես՝ այս ի՞նչ ես անում, կասի՝ ի՞նչ եմ անում, որ։ Ասֆալտի վրա բետոն է անում, հասկանու՞մ եք։ Հետո այդ բետոնի մնացորդը մնում է ասֆալտի վրա, կեսը մայթին, կեսը կեսը ճանապարհի վրա, կեսը գծանշման վրա, այդպես, կարծես ոչ մի բան չի եղել: Ու որ տեղի պաշտոնյային ասում ես՝ այս ի՞նչ է, տեսնում ես՝ ճպճպացնում է, ասում է՝ իսկ ի՞նչ է որ մարդ է, ավազ է, բերել է, հա, յոթ կռազ ավազ է թափել մայթի վրա, բա ի՞նչ անի, ի՞նչ ու՞ր տանի այդ ավազը։ Կներեք արտահայտությանս՝ ուր ուզում է տանի:

Էն պապու «ԳԱԶ 157»-երից ինչ-որ առումով թեթև-թեթև պրծանք, որ մայթով քայլում ես, մեկ էլ տեսնում ես մի հատ 1961 թվի արտադրության «ԳԱԶ 66»-ի ռամա է դրած մայթի վրա։ դե պապու ռաբան է բա, բա այս միակ հիշողությունն է մնացել պապից, բա կարող է բան անենք, տանենք, ի՞նչ անենք։ Կներեք, ամենայն հարգանքով, տարեք ձեր ննջարանում դրեք, պապու հիշատակն է, կախեք պատից։  Քաղաքացին մեղավո՞ր է, որ մենք մեր պապու 66-ի ռամեն բերում դնում ենք այդտեղ»,-ասաց Փաշինյանը՝ հավելեով, որ ցավոք, հարևանները ոչինչ չեն ասում, մտածում են՝ լավ դե ինչ զահլա կա:

«Ես ուղիղ ասում եմ՝ համայնքներով պատահական մտնելու եմ։ Որ մարզում, որտեղ ես տեսա, որ 66, 157, չգիտեմ, 06, 31, պրավիլնի ֆորմա քար, աղյուս, ավազ, բետոն եղավ, սա պրոբլեմ է առաջացնելու: Վեց ամսվա, վեց տարվա ընթացքում ես գործնականում այդպիսի մարմին չկա, որի ղեկավարի այսպես մի հատ հարցով զանգատ չլինեմ։ Արդեն բոլորին ոչ հրապարակային ձևերով ասել եմ տասնյակ անգամներ։

Հարգելի մարզպետներ, նախարարներ, շրջեք, նայեք: Չեմ ասում գնանք միանգամից ոստիկանությունով, հատուկ նշանակության ջոկատով, մասկեքով մարդկանց վրա տանք։ Նախ պետք է խնդրել, ասել՝ մի արեք, ժողովուրդ ջան: Բայց մեկ, երկու, երեք, չորրորդ անգամ արդեն պետք է հարկադրանքի միջոց կիրառվի և և վարչական նաև որոշակի միջոցներ պետք է ձեռնարկվեն:

  • Կիսվել: