Երևանում մուտք են գործել ՍՊԸ-ի գրասենյակ, կոտրել չհրկիզվող պահարանը և գողացել խոշոր չափի գումար
Հունիսի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունիսի 15-ի՝ ժամը 09։00-ից մինչև հունիսի 16-ի՝ ժամը 01։30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել Թբիլիսյան խճուղի 3/20 հասցեում գտնվող «ԿԱԷՌ Բիլդ» ՍՊԸ-ի գրասենյակ և չհրկիզվող պահարանի փականը կոտրելով պահարանից գողացել խոշոր չափի՝ մի քանի միլիոն դրամ գումար, հաղորդում է Shamshyan.com–ը։
Օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։