երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փաստորեն վայրենի կա քաղաքում. Աննա Հակոբյան

Փաստորեն վայրենի կա քաղաքում. Աննա Հակոբյան

Իրավագիտակցության պակասն ու բռնության հակումներն այսպիսի հետևանքներ են ունենում։ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է տաքսու տարեց վարորդի ծեծի դեպքին:

«Փաստորեն վայրենի կա քաղաքում։ Բայց ինչ սանձարձակի մեկն է, որ ձեռք է բարձրացրել 75 տարեկան մարդու վրա։ Իրավագիտակցության պակասն ու բռնության հակումներն այսպիսի հետևանքներ են ունենում։

Հանրային ու անձնական հարաբերությունները պետք է զերծ լինեն բռնությունից։ Հարցերը կարող են և պետք է պարզվեն իրավական ճանապարհով։ Եվ հոգատար հանրությունը նրա համար է, որ անտարբեր չլինի, հետ պահի, տեսանկարի մինչև ոստիկանությունը կհասնի»,-գրել է նա:

  • Կիսվել: