կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փաստաբանը հրապարակել է Առուշ Առուշանյանի լուսանկարը կալանավայրից

Փաստաբանը հրապարակել է Առուշ Առուշանյանի լուսանկարը կալանավայրից

Առուշ Առուշանյանի փաստաբանը՝ Էրիկ Ալեքսանյանը, նոր լուսանկար է հրապարակել Առուշ Առուշանյանի հետ, որին կից գրել է.

 

«ժամանակի հարց է ախպերս»:

 

Նշենք, որ այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու մասին պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը։

Պաշպանական կողմը միջնորդել էր 30 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատել Գորիսի քաղաքապետին։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով։ Ըստ մեղադրանքի համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստել, այն է` ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք է տրվել։

  • Կիսվել: