կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանն ու Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը քննարկել են բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ կառավարության բարեփոխումները

Փաշինյանն ու Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը քննարկել են բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ կառավարության բարեփոխումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանին:

Վարչապետը շնորհավորել է պարոն Պողոսյանին համալսարանի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ամերիկյան համալսարանի դերը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում:

Բրյուս Պողոսյանն անդրադարձել է Ամերիկյան համալսարանում նախատեսվող ծրագրերին և առաջիկա նախաձեռնություններին:

Մտքեր են փոխանակվել նաև բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ կառավարության բարեփոխումների շուրջ: Կրթության որակի բարձրացման համատեքստում զրուցակիցները կարևորել են դրանց հետևողական իրականացումը:

  • Կիսվել: