շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պարզ լիճ տանող և Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Պարզ լիճ տանող և Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 18։00-ի դրությամբ, Պարզ լիճ տանող և Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: