շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փարիզի Սանույել-Մուրադյան վարժարանին հասցված վնասը շատ ավելի մեծ է քան կարելի էր պատկերացնել. Զարեհ Սինանյան (Լուսանկարներ)

Փարիզի Սանույել-Մուրադյան վարժարանին հասցված վնասը շատ ավելի մեծ է քան կարելի էր պատկերացնել. Զարեհ Սինանյան (Լուսանկարներ)

Փարիզի Սամուել-Մուրադյան վարժարանին հասցված վնասը շատ ավելի մեծ է քան կարելի էր պատկերացնել, հայտարարել է Հայաստանում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ տեղեկացնելով, որ երկար հեռախոսազրույց է ունեցել վարդապետ Հարություն Պզտիկյանի հետ։ «Սա արդեն երկրորդ նման հարձակումն է հայկական մշակութային կենտրոնների դեմ։ Նման վանդալիզմը անընդունելի է։

Հաջորդ օրերին Ֆրանսիայի իշխանություններից պահանջելու ենք հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար», -ընդգծել է Սինանյանը։ Նշենք, որ վարժարանի նկատմամբ այս հարձակումը երկրորդն է. նման հարձակում տեղի էր ունեցել նաև հունվարին, որից հետո կրթական հաստատություն չէր գործում: Ավելին, մի քանի օր առաջ վանդալների կողմից հարձակման էր ենթարկվել նաև հայկական Nouvelles d'Arménie ամսագրի գրասենյակը: «Խստորեն դատապարտում եմ մեր բազմահազար հայրենակիցների համար երկրորդ հայրենիք դարձած Ֆրանսիայում նման գործողությունները հայկական այս երկու կառույցների հանդեպ:

Կանգնած եմ Սամուել-Մուրադյան վարժարանի և Nouvelles d'Arménie-ի կողքին, և գործուղումից վերադառնալուն պես կկապվեմ մեր հայրենակիցների հետ` քննարկելու աջակցության եղանակները», -հայտարարել է Սինանյանը:

  • Կիսվել: