կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Փարիզ-Երևան չվերթի օդանավի ժամանումից հետո հայտնաբերվել և ձերբակալվել է 54-ամյա հետախուզվողը

Փարիզ-Երևան չվերթի օդանավի ժամանումից հետո հայտնաբերվել և ձերբակալվել է 54-ամյա հետախուզվողը

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 31-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 54-ամյա Արթուր Կ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2022 թ. մայիսի 24-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Բժշկական գաղտնիքը հրապարակելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

  • Կիսվել: