երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պարգեւավճար ստանում է Երևանի քաղաքապետարանի համակարգի շուրջ 2000 աշխատակից

Պարգեւավճար ստանում է Երևանի քաղաքապետարանի համակարգի շուրջ 2000 աշխատակից

Քաղաքապետ Հայկ Մարությանը պարգեւավճար չի ստացել նախորդ բոլոր եռամսյակներին, չի ստացել նաեւ այս եռամսյակին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Լրատվամիջոցների համար.

Քաղաքապետարանում պարգեւավճարներ բաժանվում են պարբերաբար՝ եռամսյակը մեկ։ Դրանք բոլորը հրապարակվում են yerevan.am պաշտոնական կայքում։

Պարգեւավճար ստանում է քաղաքապետարանի համակարգի շուրջ 2000 աշխատակից։

Քաղաքապետ Հայկ Մարությանը պարգեւավճար չի ստացել նախորդ բոլոր եռամսյակներին, չի ստացել նաեւ այս եռամսյակին։

Այսպես կոչված, «13-րդ աշխատավարձը» քաղաքապետարանի աշխատակիցները կստանան մասամբ։ Դրա համար նախատեսված մնացորդային միջոցները կգումարվեն աշխատավարձային ֆոնդին»,- գրել է նա։

  • Կիսվել: