շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փակ շուկայի և Կամոյի դպրոցի մոտ գետնանցումներում տեղադրված են վերելակներ

Փակ շուկայի և Կամոյի դպրոցի մոտ գետնանցումներում տեղադրված են վերելակներ

Փակ շուկայի եւ Կամոյի անվան դպրոցի հարեւանությամբ գտնվող գետնանցումներում արդեն իսկ տեղադրված են վերելակներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը:

«Ներկայումս ավարտական փուլում են գտնվում Կոմիտասի շուկայի հարեւանությամբ գտնվող գետնանցումում վերալակների տեղադրման աշխատանքները: Վերլակների տեղադրման աշխատանքներ են ընթանում նաեւ հետեւյալ հասցեներում. «Կիլիկիա» ավտոկայանի եւ Գարեգին Նժդեհ փողոցի վարչական շենքի հարեւանությամբ գտնվող գետնանցումներում»,-ասաց նա:

Անդրադառնալով Երեւանի փողոցների միջին նորոգման աշխատանքներին, Գեղամյանն ասաց. «2023-ին Երեւանում իրականացվել է 35,2 կմ միջին նորոգման աշխատանքներ:  Մի քանի վայրերում աշխատանքները չեն ընդունվել: Մասնավորապես, Ավանում Աշխաբադի փողոցի եւ Շենգավիթ վարչական շրջանի Նորագավաիթի մի քանի փողոցներում: Կազմվել են ակտեր՝ 2024-ին թերությունները վերացնելու համար: 2024թ. մայրաքաղաքի փողոցներում նախատեսվում է իրականացնել 55 կմ միջին նորոգում: Այսօր գնման հայտը կտրվի»:

  • Կիսվել: