շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ով է էս սեփականատիրոջը հուշել, որ կարելի է նման պատերը քանդել. Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը լուսանկարներ է հրապարակել

Ով է էս սեփականատիրոջը հուշել, որ կարելի է նման պատերը քանդել. Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը լուսանկարներ է հրապարակել

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում արել՝ Քաղաքաշինության կոմիտեին կամ կառավարությանը խնդրելով ճշտել, թե ովքեր են իր հրապարակած լուսանկարում պատկերված շենքի կառուցապատողը, դիզայները և այլն:

«Ես Ֆեյսբուքում միշտ աշխատում եմ կոռեկտ լինել և հատկապես չանձնավորել խնդիրները, բայց այս դեպքում հասկացա, որ արդեն չափը շատերը անցնում են և ժամանակն է, օրինակ, իմանանք՝ ով է էս սեփականատիրոջը հուշել, որ կարելի է նման պատերը քանդել ու տեսարան ունենալ, ինչը կլիներ նորմալ, եթե իհարկե չլիներ էս 1) ֆանտաստիկ 2) ճաշակով 3) գեղազարդ 4) օրիգինալ 5) հիշվող 6) տարբերվող 7) art-object Երևանի Ինքնության մաս կազմող (ու կարող եք շարունակել) արժեք մեզ համար:

Օրինակ Քաղաքաշինության կոմիտեին կամ կառավարությանը խնդրենք ճշտել՝ ո՞վ է ճարտարապետը, ո՞վ է կառուցապատողը, ո՞վ է սեփականատերը, ո՞վ է դիզայները, ո՞վ է շինարարը ու մնացած անպատասխանատու մասնակիցները և հետագայում օրենսդրական նախաձեռնություն լինի, ասենք, լիցենզիայից զրկել նրանց կամ գցել «սև ցուցակ»:

Հասարակական պարսավանքի մասին կլռեմ:

Դե իսկ քաղաքապետարանի պատասխանատու վարչությունները ու մշակույթի նախարարությունը (որը չկա) ինչպես միշտ ռուլին քնած են...

Էն անիմաստ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն էլ հենա փակեք, թե պետք է սենց աշխատի»,-նշել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը:

 

  • Կիսվել: