շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոտքի ճանապարհի փոխարեն՝ 30 րոպե տրանսպորտով. Կոմիտեի նախագահը՝ Կոնսերվատորիայի շենքի տեղափոխման մասին

Ոտքի ճանապարհի փոխարեն՝ 30 րոպե տրանսպորտով. Կոմիտեի նախագահը՝ Կոնսերվատորիայի շենքի տեղափոխման մասին

Ակադեմիական քաղաքը ենթադրում է նաև ինտելեկտուալ ժամանցի կենտրոն լինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

«Եթե Կոնսերվատորիայի մտահոգությունն այն է, որ նրանք կտրվելու են իրենց բեմից, ապա նշեմ, որ Ակադեմիական քաղաքում լինելու է մեծ տրանսֆորմեր բեմ և այլ փոքր բեմեր»,- նշեց նա։

Անդրադառնալով ճանապարհին՝ Հայոցյանը նշեց, որ Ակադեմիական քաղաքն ապահովելու է կապը քաղաքի հետ ուսանողական երթուղով և ոտքի ճանապարհը դառնալու է 30ր տևողությամբ տրանսպորտով ճանապարհ։

  • Կիսվել: